Հայերեն

IDEX-2015 ցուցահանդեսում կներկայացվի ադրբեջանական սպառազինության ավելի քան 180 նմուշ

19.02.2015 | 17:12

AAAACVՊաշտպանական արդյունաբերության ու արտադրանքի IDEX-2015 միջազգային ցուցահանդեսում կներկայացվի ադրբեջանական արտադրության ավելի քան 180 անուն զենք ու զինամթերք:

 

 

Ինչպես հայտնել են Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարությունում, ցուցահանդեսում, որը կանցկացվի փետրվարի 22-26-ը Աբու-Դաբիում (ԱՄԷ), կներկայացվեն գնդացիրներ, դիպուկահարային հրացաններ, Aerostar и Orbiter անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի զինամթերք և այլն:

 

 
Հիշեցնենք, որ 2016 թ. պաշտպանական արդյունաբերության АDEX միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Ադրբեջանում:

 

 
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, որ վերջին տարիներին ԱՀ Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը՝ սպառազինությունների արտադրության ոլորտում ակտիվ գործընկերություն է ստեղծել միջազգային առաջատար ընկերությունների հետ:

19.02.2015 17:12

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*