Հայերեն

  Ադրբեջանի ԱԳՆ. «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին անելանելի դրության մեջ է դնում»

21.02.2015 | 11:04

XİN Elmar Məmmədyarov (3)

 

«Սառեցված հակամարտությունների առկայությունը եւ Ադրբեջանի, եւ Վրաստանի զարգացմանը խանգարում է»,- այս մասին, ըստ Trend.az-ի հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

 

 

Մամեդյարովը, մասնավորապես, նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խանգարում է ոչ միայն Ադրբեջանի զարգացմանը, այլեւ Հայաստանին դնում է անելանելի դրության մեջ, քանի որ Երեւանը չի կարող այս պայմաններում մասնակցել լայնածավալ տարածաշրջանային ծրագրերում»:

 

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը կարող է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության ծրագրի մասնակիցը դառնալ, եթե հրաժարվի ագրեսիվ քաղաքականությունից

 

: Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս 105 կիլոմետրանոց երկաթգիծը կառուցվում է վրաց-ադրբեջանա-թուրքական միջկառավարական համաձայնագրի շրջանակներում:
Ծրագիրը ֆինանսավորում է Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը:

21.02.2015 11:04

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*