Հայերեն

Թուրքիայի եւ Հայաստանի միասին անդամակցությունը ՄՄ-ին ինչպե՞ս եք պատկերացնում

04.11.2013 | 17:21

1383571201_Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը, մեկնաբանելով ՄՄ-ի ընդլայնմանը Բելառուսի եւ Ղազախստանի դեմ լինելու փաստը, «Ժամանակի» հետ զրույցում երեկ ասաց, որ ԽՍՀՄ տարածքում եւ՛ Մաքսային միությունը, եւ՛ Եվրասիական միությունը չեն գտնում միանշանակ վերաբերմունք, տարբեր երկրներ տարբեր ակնկալիքներ ունեն:

 

Նրա խոսքով, Ղազախստանի եւ Բելառուսի դիրքորոշումը սպասելի էր: Ավելին, Մարկեդոնովի համոզմամբ, տարօրինակ կլիներ, որ բոլոր երկրները բարեկամաբար «մեկ»-ի կողմնակիցը լինեին:

 

«Նման միավորում կարող է լինել երեւի թե միայն ԽՍՀՄ-ի շրջանակում»,- նկատեց նա: Վերջինիս կարծիքով՝ Հայաստանի պարագայում որոշիչ կլինի, թե ինչպիսի փաստարկներ կօգտագործվեն արդյունքում, եւ ինչն ավելի ծանրակշիռ կլինի:

Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի հարցը ժամանակավորապես հետաձգվի, նա պատասխանեց, որ դա եւս բացառել չի կարելի: Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ ՌԴ-ն ձգտելու է, որպեսզի կոշտ հերքում չլինի այս իրավիճակում, կփորձի խուսափել միանշանակ պատասխաններից:

Անդրադառնալով Թուրքիային ՄՄ-ում ներգրավելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջարկին՝ նա ասաց, որ «դա բացառված է եւ վե՛րջ»: «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ դա արդեն ծանրակշիռ փաստարկ է: Օրերից մի օր Թուրքիան հանգելու է եվրոպական ինտեգրացիայի: Թուրքիան եւ Ռուսաստանը տարածաշրջանային տերություններ են, ունեն մրցակցային կետեր, եկեք դրա մասին եւս չմոռանանք: Թուրքիայի եւ Հայաստանի միասին անդամակցությունը ՄՄ-ին ինչպե՞ս եք պատկերացնում, երբ Թուրքիան եւ Հայաստանը փակ սահմաններ ունեն»»,- նրա խոսքերն է մեջբերում «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

 

 

 

«Ժամանակ»

 

04.11.2013 17:21

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*