Հայերեն

BBC-ն ղարաբաղյան հակամարտության մասին սյուժե է ցուցադրել

08.01.2015 | 10:15

1420627623_logo_bbc_070110BBC-ի մեդիակորպորացիան տեսառեպորտաժ է ցուցադրել հայ-ադրբեջանական հակամարտության մասին:

 
Սյուժեում ցուցադրվում է հակամարտության գոտում ապրող ադրբեջանական ընտանիքը: Ընտանիքի ղեկավարը պատմում է, որ նրանք ստիպված է պատսպարվել մի փոքրիկ սենյակում, քանզի հայկական կողմի մշտական գնդակոծության պատճառով վտանգավոր է բարձրանալ տան երկրորդ հարկը:

 
Այնուհետև նշվում է, որ շփման գծի երկայնքով տեղակայված գյուղերի մեծ մասը ենթարկվում են հակառակորդի գնդակոծությանը:

 
BBC-ն հայտնում է նաև, որ ղարաբաղյան պատերազմի շրջանակներում անցած դարի 90-ական թթ. սպանվել է 30 հազ. մարդ: Նշվում է նաև, որ պատերազմի արդյունքում Հայաստանի կողմից օկուպացվել է՝ Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից 7 ադրբեջանական շրջանները, հարյուր հազարավոր մարդիկ դարձել են հարկադիր վերաբնակներ:

 
Ցածր դասարաններում սովորողները նույնպես անգիր գիտեն Հայաստանի կողմից օկուպացված շրջանների անունները և հավատում են, որ նրանք անպայման վերադառնալու են՝ բանակցությունների կամ էլ պատերազմի ճանապարհով, ասվում է BBC-ի պատրաստած սյուժեում:

 
Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, որ հայկական ուղղաթիռը հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա և դրա համար էլ խոցվել է: Նա նշել է, որ Հայաստանը մշտապես պրովոկացիաներ է իրագործում Ադրբեջանի հանդեպ և այդ գործողությունների նպատակն է հանդիսանում՝ խափանել բանակցությունները:

 
Սյուժեում հայտնվում է նաև, որ Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում իր ռազմական հզորությունը ավելացնելու համար:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

08.01.2015 10:15

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*