Հայերեն

Լուրեր(XƏBƏR)

Էլհան Սուլեյմանով. «Եվրանեսթում Հայաստանի համանախագահությունը անընդունելի է»

11.02.2015 | 12:13

1383171503_elxansuleymanov

Փետրվարի 11-ին Ստրասբուրգում տեղի կունենա «Եվրանեսթ»

 

խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հերթական նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ նիստի ընթացքում կքննարկվի 4-րդ լիագումար նիստի օրակարգը: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նիստը տեղի կունենա 2015 թվականի մարտի 16-ից 18-ը Երեւանում: Այդ մասին որոշումը կայացվել 2014 թվականին Բյուրոյի կողմից: Այս մասին SalamNews-ին հայտնել է «Եվրանեսթի» ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը:

 

 

Նա նշել է, որ ադրբեջանական պատվիր

 

 

ակությունը Բյուրոյի 2011-ից 2014 թվականների նիստերին դեմ է արտահայտվել ինչպես «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի, Բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը Երեւանում անցկացնելուն, այնպես էլ Հայաստանի՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում համանախագահությանը Սուլեյմանովը, մասնավորապես, ասել է.

 

 

«Իր հայտարարություններում ադրբեջանական պատվիրակությունը ընդգծել է, որ, քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիան, Բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը Հայաստանում անցկացնելը, ինչպես նաեւ «Եվրանեսթում» Հայաստանի նախագահությունը անընդունելի է եւ ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի Հայաստանում անցկացվող այդ աշխատանքներին»:

 

 

 

 

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Եվրանեսթ»

 

 

 

խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նստաշրջանը տեղի է ունենալու Երեւանում՝ « Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» նախօրեին: «Կասկած չկա, որ Հայաստանը կօգտվի այդ միջոցառումից, քարոզելու Հայոց հորինված ցեղասպանությունը»,- նշել է Էլհան Սուլեյմանովը:

 

 

 

 

 

 

 

«Ադրբեջանական բանակի ձեռնարկած հակամիջոցները Հայաստանին վախի մեջ են պահում»

07.02.2015 | 12:23

Zakir Hesenov (2)

Ադրբեջանական բանակի ձեռնարկած հակամիջոցները վախի մեջ են պահում Հայաստանի զինված ուժերին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 

 

Davamı