Հայերեն

Լուրեր(XƏBƏR)

Էրդողան. «Մենք մեկ ազգ ենք՝ երկու պետություն»

18.03.2015 | 10:06

11073724_1593296054218099_345877394_n

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին խոսել է Ադրբեջանի «եղբայրների իրավունքները» պաշտպանելու մասին։

«Ադրբեջանը Թուրքիայի համար ինչ-որ շարքային պետություն չէ. մենք խոսում ենք նույն լեզվով, ունենք նույն պատմական անցյալը, եղբայրներ ենք ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Մենք մեկ ազգ ենք՝ երկու պետություն»,- այս մասին, ադրբեջանական APA գործակալության համաձայն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Հեյդար Ալիևի անվան մասնագիտացված տեխնիկական վարժարանի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել Կարսում։

Էրդողանն իր խոսքում նաև ասել է. – «Մենք ոչ մեկի հետ չենք թշնամանում, սակայն մեր պարտքն է պաշտպանել մեր եղբայրների իրավունքները, պատասխանատվության կանչել թափած արյան համար»։

Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ Թուրքիան միշտ եղել է իր եղբայրների հետ և նրանց հետ կլինի նաև ապագայում։ Նա ցանկություն է հայտնել, որպեսզի Տրանսանատոլիական խողովակաշարի`TANAP-ի շինարարությունը հաջող նախագիծ դառնա Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և եվրոպացի գործընկերների համար։

Ադրբեջանի կողմից սպառազինության ներկրման ծավալները 249 %-ով աճել են. SIRPI

18.03.2015 | 10:04

11072163_1593296210884750_1513126806_n

Ադրբեջանի կողմից սպառազինության ներկրման ծավալները 2005-2009 և 2010-2014թթ. ժամանակահատվածների միջև 249 տոկոսով աճել են։ Այս մասին հայտնում է Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI)՝ կապված 2010-2014թթ. սովորական սպառազինության հիմնական տեսակների և ռազմական սարքավորումների մատակարարումների մասին տվյալների հրապարակման հետ։

Ըստ զեկույցի՝ ներմուծման ծավալներով Եվրոպայում 14 տոկոս մատակարարումներով առաջատար է Մեծ Բրիտանիան: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 13 տոկոս:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը, պատերազմական վիճակում գտնվելով Հայաստանի հետ, զենքի ներմուծումն ավելացրել է 249%-ով 2005-2009թթ և 2010-2014թթ ընթացքում: Ընդ որում, սպառազինության 85 տոկոսը Ադրբեջանը ստանում է Ռուսաստանից: Հայաստանի ներմուծման ծավալները կազմում են Ադրբեջանի բաժնի ընդամենը 4 տոկոսը:

Ադրբեջանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Երևանում Եվրանեսթ ԽՎ-ի նիստին

17.03.2015 | 13:49

4f3243c4a463f2d684046904c2241c46

Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանում իր աշխատանքն է սկսել Եվրանեսթ ԽՎ-ի 4-րդ նիստը:

Նստաշրջանում, որը կշարունակվի մինչև մարտի 18-ը, լիագումար նիստի հետ մեկտեղ, կանցկացվեն Բյուրոյի և 4 մշտական հանձնաժողովների նիստեր, քվեարկության կդրվեն համապատասխան զեկույցների վերաբերյալ փոփոխությունները, որից հետո բանաձևեր կընդունվեն: Միջոցառման շրջանակներում՝ Արևելյան գործընկերության Գագաթնաժողովին  հասցեագրված մեսիջներ կուղարկվեն , որը տեղի կունենա ընթացիկ տարվա մայիսին  Ռիգայում:

 

Եվրանեսթ ԽՎ-ի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը հայտարարել է, որ 2011-2014 թթ. ընթացքում Բյուրոյի նիստերում մեր պատվիրակությունը պարբերաբար իր վճռական բողոքն է հայտնել՝ Եվրանեսթի Բյուրոյի նիստերի կոմիտեների անցկացման, ինչպես նաև կառույցում Հայաստանի համանախագահության դեմ, միչ այն ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել ադրբեջանական հողերի օկուպացիան.

«Չնայած մեր բողոքներին, որոշում է ընդունվել Եվրանեսթի լիւգումար նիստը Երևանում անցկացնտելու մասին:

Ադրբեջանի պատվիրակությունը պնդել է իր արդարացի դիրքորոշումը՝ այդ հարցի հետ կապված, հրաժարվել է վեհաժողովի երևանյան նիստին մասնակցելուց: