Հայերեն

The Hill. Հայաստանը անջրպետվեց Հարավային Կովկասի զարգացման ճանապարհից

09.01.2015 | 17:23

the_hill_logo_180214

Հարավային Կովկասը նախկին ԽՍՀՄ-ի ամենաբարեկեցիկ և ազդեցիկ տարածաշրջաններից է, որը հիմա հանդիսանում է Արևմուտքի կայուն և հուսալի գործընկերը:
Տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանն է ընտրել ինքնամեկուսացման ուղին, և դա հակասում է հենց հայ ժողովրդի շահերին:

 
Այս մասին ամերիկյան The Hill պարբերականի կայքում գրում է քաղաքական փորձագետ Ջեյսոն Կացը:

 
Հեղինակը նշում է, որ Հարավկովկասյան տարածաշրջանը, որը ներառում է Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը և մասամբ Թուրքիան, կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում՝ որպես այլընտրանք աղբյուր ռուսական գազին:

 
«Վերջերս Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպեցին թուրքական Կարս նահանգում՝ տարածաշրջանային համագործակցությունը քննարկելու համար:

 
Այդ հանդիպմանը, ինչպես և տարածաշրջանային զարգացման շուրջ բոլոր քննարկումներին բացակայում է Հայաստանը, որն ընտրել է տարածաշրջանի բոլոր գործընթացներից մեկուսացման ուղին:

 
«Հայաստանի իշխանությունների ընտրած ուղին բերեց սեփական ինքնիշխանության կորստի: Այդ երկիրն ամբողջովին գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ», – գում է Կացը:

 
Որպես օրինակ՝ հեղինակը նշում է, որ Հայաստանի սահմաններն ու օդային տարածքը վերահսկվում է Մոսկվայի կողմից:

 

 

Հայաստանը հետխորհրդային հանրապետություններից միակն է, որտեղ դեռ գտնվում է ռուսական ռազմաբազա:

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

09.01.2015 17:23

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*